Ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում մտցված սահմանափակումների պատճառով կրճատվել են 17 տոկոսով, գրում է Associated Press-ը՝ հղում անելով Global Carbon Project կազմակերպության գիտնականների միջազգային խմբի հետազոտությանը։
Նշվում է, որ ԱՄՆ-ում արտանետումները կրճատվել են մեկ երրորդով, Հնդկաստանում՝ 26%-ով, Եվրոպայում 27%-ով։ Չինաստանում այս ցուցանիշը կրճատվել էր 25%-ով փետրվարին, երբ համավարակի պատճառով երկրում կարանտին էր հայտարարվել։
Գիտնականները ենթադրում են, որ արտանետումների տարեկան մակարդակը կնվազի 4-7 %-ով՝ 2019 թվականի համեմատությամբ։
Կրճատման հիմնական պատճառը տրանսպորտից քիչ օգտվելն է։










































