Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:
«Արտահայտված կարծիքները խեղաթյուրելը հարգելի զբաղմունք չէ հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում: Ուզում եք ներկայացնել, թե ԲՀԿ-ն դե՞մ է այս նախաձեռնությանը. դեմ չէ: Բայց սոցիալական պետությունը ինքը պետք է մարդկանց ապահովի դիմակներով: Մենք չենք կարող այդ բեռը դնել ոչ քաղաքացիների, ոչ էլ գործատուի վրա: Մենք չենք կարող գործատուին ասել` դու պարտավոր ես դիմակով ապահովել: Եթե մարդը աշխատանք չունի, ի՞նչ տարբերություն` նրան 10 հազար ենք տուգանո՞ւմ, թե՞ 100 հազար»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը կարծում է նաև, որ որևէ արգելք չկա օրենքին հետադարձ ուժ տալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:









































