Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ պատգամավորները շեղվում են բուն թեմայից. «Ավելի պարզ կարգավորում, քան այս նախագիծն է բերել, ես չեմ պատկերացնում»:
Նրա խոսքով` հիմա մեղմացվում է, և ազատ տեղաշարժի կանոնները խախտելու համար սահմանվում է մինչև 10 հազար դրամի տուգանք. «Սրան մենք դե՞մ ենք»:
Նրա խոսքով` տուգանքի շեմը չպետք է համադրելի լինի դիմակի գնին. «Տուգանքի շեմը պետք է լինի շատ ավելի բարձր, քան նույնիսկ անձի եկամուտներն են, որպեսզի տուգանքն ունենա զգոնացնող նշանակություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































