Մահմեդական Կուրբան Բայրամ և Ուրազա Բայրամ կրոնական տոները պետական կդառնան Ուկրաինայում, հաղորդվում է երկրի նախագահի կայքում: Զելենսկին այդ մասին ասել է Ղրիմի թաթար ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Զելենսկին հայտարարել է, որ շուտով հրամանագիր կստորագրի, ըստ որի մահմեդական տոները պետական տոնի կարգավիճակ կստանան:
Զելենսկին հայտարարել է նաև Կիևում մեծ մզկիթի, իսկ Ուկրաինայի և ռուսական Ղրիմի սահմանին՝ մեծ հանգույցի կառուցման մասին, որպեսզի, ըստ Ուկրաինայի առաջնորդի, ցուցադրվի ուկրաինական իշխանությունների վերաբերմունքը Ղրիմի թաթարների նկատմամբ: Զելենսկին խոստացել է օրենսդրական մակարդակում օգնություն տրամադրել Ղրիմի թաթարական հանրությանը:
Բացի այդ, Զելենսկին համաձայնեցրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում տեղեկատվական քաղաքականության նախկին փոխնախարար Էմինա Ջապարովայի նշանակման հարցը: Ուկրաինայի նախագահը ցավակցություն է հայտնել Ղրիմի ժողովուրդների տեղահանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:








































