Thursday, 02 07 2026
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

ԱԱԾ-ն՝ ենթադրյալ մաքսանենգ ծխախոտի խմբաքանակի մասին․ Ա1+

Ա1+-ը գրում է․ Մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 28-ին ռուսական «Նովիե իզվեստիա» լրատվականում հոդված էր հրապարակվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը և մաքսային ծառայությունը Կրասնոդարի օդանավակայանում բռնագանձել են մաքսանենգ 40 տոննա կամ 2 հազար 7 հարյուր տուփ (բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 միլիոն ռուբլի) տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը Երևանից է եղել։

Ըստ կայքի՝ ինքնաթիռը Հայաստանից պետք է հասներ Աֆղանստան։

Հաշվի առնելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխկապակցվածությունը (ձևակերպումը լրագրողինն է- հեղ.) ՌԴ անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետություն լինելու հանգամանքը, «Ա1+»-ը ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ հարցում էր ուղարկել ԱԱԾ։

«. այս դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն որքանո՞վ է տեղեկացված,

. ի՞նչ տեղեկություններ եք կարող հրապարակել,

. արդյո՞ք պարզ է շրջանակը ենթադրյալ մաքսանենգների, արդյո՞ք ապօրինություններ կան, թե՞ ոչ,

. քրեական գործ հարուցվա՞ծ է, պաշտոնյաներ կա՞ն, որոնց անունները շրջանառվում են այս դեպքի հետ կապված, և եթե կան, ապա ովքե՞ր են», – սրանք էին մեր ուղարկած հարցերը։

ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Մ. Համբարձումյանը մեր ուղարկած հարցմանը պատասխանել է, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ ծխախոտի տվյալ խմբաքանակը ՀՀ-ից արտահանվել է սահմանված կարգով։

«Մաքսային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել», – նշված է ԱԱԾ պաշտոնյայի պատասխանի մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում