Յոթ մարդ մահացել է և ավելի քան քառասունը վիրավորվել են աֆղանական Ղազնի նահանգում Ազգային անվտանգության (NDS) կառավարման տեղական ստորաբաժանման շենքի մոտակայքում գտնվող մեքենայի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարության աղբյուրներին:
Նախարարությունից հայտնել են, որ զոհերի մեծ մասը NDS-ի աշխատակիցներ են:
Ըստ անվտանգության ծառայության աղբյուրների, մեքենան պայթեցվել է մահապարտի կողմից:










































