Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու և փոխնախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ չի ներելու ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին ոչ մի հանցագործության համար, եթե դրանք հայտնաբերվեն նրա գործողություններում, հայտնում է Politico-ն:
«Ես պարտավորվում եմ՝ <…> ԱՄՆ գլխավոր դատախազը նախագահի փաստաբանը չէ»,-ասել է Բայդենը պատասխանելով լրագրողի՝ Դոնալդ Թրամփի հնարավոր «ներման» մասին հարցին:
Ամերիկայի պատմության մեջ Միացյալ Նահանգների ղեկավարի կողմից իր նախորդի ներումը մեկ անգամ է եղել՝ Ջերալդ Ֆորդը 1974-ին նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնին ազատել է հետապնդումից: Նիքսոնը մեղադրվում էր Դեմոկրատական կուսակցության գրասենյակի ապօրինի գաղտնալսումները կազմակերպելու մեջ:
ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Միացյալ Նահանգների քաղաքացիները կընտրեն պետության ղեկավարին 46-րդ անգամ:
Հարցումների համաձայն, ամերիկացիների 51%-ը պատրաստ է քվեարկել Ջո Բայդենի օգտին, ընտրողների 46%-ն աջակցում է Դոնալդ Թրամփին:









































