Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում COVID-19 վարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300 հազարը, գրանցվել է վարակի ավելի քան 4,4 միլիոն դեպք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Կազմակերպությունից ստացված վերջին տվյալների համաձայն ՝ գրանցվել է COVID-19-ի 86,827 նոր դեպք, մահացել է 4940 հիվանդ: Այսպիսով, աշխարհում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 4 425 485, մահացածների թիվը`302 059: Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում` 1 909 483:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը համաճարակ հայտարարեց:








































