Հունիսի 3-ից Իտալիան կչեղարկի երկիր մուտքի և ելքի սահմանափակումները՝ Եվրամիության տարածքում ճանապարհորդելու համար՝ ասել է արտգործնախարար Լուիջի Դի Մայոն:
Անցած գիշեր Իտալիայի Նախարարների խորհուրդը, երկարատև հանդիպման ավարտին հայտարարեց երկրում և արտերիր տեղաշարժման արգելքի վերացման մասին: Արտերկրյա ճանապարհորդության դեպքում մենք խոսքը երկշաբաթյա կարանտինի մասին է, որն այժմ կամընտիր է լինելու:
«Հունիսի 3-ից հնարավոր կլինի տեղաշարժվել ամբողջ երկրում՝ մի տարածաշրջանից մյուսը: Եվ հունիսի 3-ից հնարավոր կլինի նաև մեկնել ԵՄ անդամ երկրներ», – գրել է Դի Մայոն իր Facebook-ում: Ըստ նրա՝ իտալացիների պատասխանատու վերաբերմունքը թույլ տվեց իշխանություններին արագացնելու սահմանափակումների վերացումը: Նա մասնավորապես նշել է, որ նախօրեին 5 հազար վարակվածներ են ապաքինվել:









































