Նոր կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ հիվանդությունը, որպես կանոն, անցնում է մեղմ ձևով: Ինչպես նշել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական հետազոտությունների բաժնի ղեկավար Տատյանա Ռուժենցովան, նրանցմոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, կոկորդի ցավ, ինչպես նաև հոտառության կորուստ:
«Դիարեան կորոնավիրուսային վարակի ախտանիշներից մեկն է, ոչ բոլոր հիվանդներն ունեն այն, և դա բավականին տարածված է հիվանդ երեխաների շրջանում», – հավելել է նա:
Բայց երեխաների մոտ, թեպետ հազվադեպ, բայց հանդիպում է նաև վարակի և բարդությունների ծանր ընթացք: Ռիսկի խմբում ներառված են այն երեխաները, ովքեր ունեն իմունային անբավարարության վիճակ, ուռուցքային, էնդոկրին կամ այլ քրոնիկ պաթոլոգիա:










































