Կորեական պատերազմի (1950-1953թթ․) տասնյակ չպայթած ավիառումբեր են հայտնաբերվել ԿԺԴՀ-ում՝ Փհենյանի կենտրոնում հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների ժամանակ։ Այս մասին հաղորդում է հանրապետության գլխավոր «Նոդոն Սինմուն» թերթը։
Թերթի տվյալների համաձայն, գտնվել են 50 տարբեր չափսերի չպայթած ռումբ, այդ թվում 50 և 250 կիլոգրամանոց, որոնք նետվել են թշնամու կողմից Հայրենական ազատագրական պատերազմի ժամանակ։
Փհենյանի ազգային անվտանգության ականազերծման վարչության մասնագետները վնասազերծել են ռումբերը, հավելել է պարբերականը։










































