Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 մլրդ դրամ

Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1.1 միլիոն ֆիզիկական անձ: Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է 18 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։

«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ: Հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսավարող սուբյեկտների ձեռք բերած 31.7 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները: Աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը սուբսիդավորվել է ամբողջությամբ, այսինքն վարկը հասանելի է 0 տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը սուբսիդավորվել է 6-10 տոկոսով, այսինքն ՝ վարկը հասանելի է 2-6 տոկոսով»,- ասաց Փաշինյանն ու նշեց՝ վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.6 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0%-ով: Փաշինյանը նկատեց, որ բացի դա՝ կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով: «Քանի որ ճգնաժամային իրավիճակ ունեինք, և բանկերն ավելի մեծ ռիսկեր էին տեսնում գյուղատնտեսությունը վարկավորվելու համար, մենք բյուջեի միջոցներից 6 մլրդ տրամադրել ենք բանկերին, որ նրանք վարկեր տրամադրեն գյուղացիներին: Բանկերը հետագայում այդ գումարը պետք է վերադարձնեն կառավարությանը»,- ասաց Փաշինյանը:

Հակաճգնաժամային երրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսավարող սուբյեկտների 8.3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը: Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում: Փաշինյանը հիշեցրեց, որ այս ծրագրով արտոնյալ վարկեր են տրամադրում այն ընկերություններին, որոնք նախորդող ժամանակաշրջանում չեն ունեցել ժամկետնանց հարկային և վարկային պարտավորություններ, այսինքն՝ եղել են բացառիկ կարգապահ, ճշգրտորեն կատարել են իրենց պարտավորությունները: «Եվ մենք սրանով գնահատանքի տուրք ենք մատուցում այդ ընկերություններին»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում մայիսի 18-ից ամբողջությամբ կգործարկվի հանրային տրանսպորտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում