ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որպես մարդասիրական օգնություն Հնդկաստան կուղարկի թոքերի արհեստական շնչառության սարքավորումներ։
«Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները Հնդկաստանի մեր ընկերներին ԹԱՇ սարքավորումներ է ուղարկում։ Մենք աջակցում ենք Հնդկաստանին և վարչապետ Նարենդրու Մոդիին համավարակի ընթացքում»,- Twitter-ում գրել է Թրամփը։
Հնդկաստանի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում։ Մայիսի 15-ի դրությամբ երկրում COVID-19-ից ավելի քան 2,5 հազար մարդ է մահացել։







































