«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են՝ կենտրոնից քիչ առաջ դուրս գրված ամուսիններ Արգամ Հախինյանը և Սիլվա Հարությունյանը խորհրդանշական են համարում, որ հենց Ընտանիքի օրն են գնում տուն:
«Նոր կորոնավիրուսով վարակվելու նրանց պատմությունը սկսվում է ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց, երբ չեն էլ հասկացել, թե որ տարանցիկ երկրում վարակվեցին: Այսօր նրանք առողջացած գնում են տուն` շնորհակալություն հայտնելով մեր բուժկենտրոնի անձնակազմին իրենց ոտքի կանգնեցնելու և սթրեսային վիճակն ու տագնապը ի չիք դարձնելու համար: Առողջություն ենք մաղթում բոլորին»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
https://www.facebook.com/sglmc/posts/1284078665133825









































