Wednesday, 01 07 2026
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Բացահայտվել է Վանաձորում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում կատարված սպանության փորձը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել էին ձախ թիակի բազմաբեկորային կոտրվածքի, գլխի ծոծրակային շրջանի, կրծքավանդակի հետին մակերեսի չթափանցող, ձախ ուսահոդի և պարանոցի հետին մակերեսի հրազենային կոտորակային կույր վնասվածքներ, իսկ մյուսին՝ կրծքավանդակի և որովայնի առաջային մակերեսների կույր թափանցող, ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային կոտորակային, ձախ ծղիկոսկրի կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հետագայում շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 34 տարեկան:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 34-ամյա բնակիչը, իր ծանոթների հետ, որոնց ինքնությունը քննությամբ դեռևս պարզված չէ, 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա-Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղակայված ավտոլվացման կետին հարակից տարածքում, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է նույն քաղաքի երեք բնակիչների և նրանց ընկերների հետ, որի ժամանակ կողմերի միջև վիճաբանություն է ծագել: Այնուհետև, վիճաբանության ընթացքում, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ իրական վտանգի տակ դնելով վիճաբանությանը ներկա գտնվող անձանց կյանքը:

Արձակված կրակոցների հետևանքով ներկա գտնվող անձանցից մեկի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, և մեղադրյալը կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրանք տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը, որը հետախուզվում էր վերոհիշյալ հանցագործությունը կատարելու մեղադրանքով, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում