Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց մոլերի և մարզասրահների բացմանը. «Դրանք ամսի 18-ից բացվո՞ւմ են, ճի՞շտ եմ հասկացել»:
Փոխխոսնակը հետաքրքրվեց նաև, թե ՀՀ վերադարձող քաղաքացիների համար ինչ փոփոխություններ են լինելու:
Ի պատասխան փոխվարչապետ Ավինյանը հաստատեց, որ մոլերն ու մարզասրահները մայիսի 18-ից բացվելու են, բայց դրանք ենթարկվելու են պարետի որոշումներին:
Մանրամասները՝ տեսանյութում: