Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը հետաքրքրվեց, թե դիմակ չկրելու համար ինչ չափի տուգանքներ են սահմանվելու և որ դեպքերում. «Կարծում եմ` պետք է հստակ լինի»:
Պատգամավորը անդրադարձավ նաև տրանսպորտի ախտահանման և ծանրաբեռնվածության հարցերին:
Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ դիմակներ չկրելու համար տուգանքը սկսվում է 100 հազար դրամից. «Սակայն պետք է մտածել ոչ թե տուգանքի, այլ չվարակելու և չվարակվելու մասին: Նույն շարֆը կարող է լինել ինքնաշեն դիմակ»:
Մանրամասները՝ տեսանյութում: