Համաճարակի սկզբից Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը 242,271 է, ըստ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շտաբի տվյալների:
Համաճարակի բռնկվելուց հետո 48003 մարդ ապաքինվել է: 2212-ը մահացել են:
Նախօրեին Ռուսաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղն է գրավել կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի քանակով: Այնուամենայնիվ, մեկ միլիոն բնակչի համար դեպքերի քանակով երկիրն այս ցուցանիշով ցածր է, քան աշխարհի 42 երկիր:









































