Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։

«COVID-19-ով վարակված 11 ՔԿ ծառայողից 7-ն արդեն ապաքինվել է։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել ու շարունակաբար իրականացվում են անազատության մեջ պահվող անձանց և ՔԿ ծառայության համակարգի աշխատակիցների կյանքի ու առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ»,- նշեց Նավիկյանը։

Նրա խոսքով՝ ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում՝ ջերմաչափման աշխատանքներ։ Նավիկյանը տեղեկացրեց, որ առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։ Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները։

«Անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։ ՀՀ արդարադատության նախարարությունն իր հերթին, Առողջապահության նախարարության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ բացառելու համար վարակի ներթափանցումը հիմնարկներ։ ՔԿՀ-ների բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում։ Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ և ձեռնոցներ»,- ասաց Նոնա Նավիկյանը։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Կամո Մանուկյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանց թեստավորման գործընթացն իրականացվում է այնպես, ինչպես ազատության մեջ գտնվողների շրջանում։

«Քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում առ այսօր կատարվել է COVID-19 հայտնաբերման ՊՇՌ 13 հետազոտություն»,- նշեց Մանուկյանը և հավելեց, որ կատարված հետազոտությունների արդյունքում դրական պատասխաններ չեն արձանագրվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում