«Նախատեսվում է ավելացնել զինծառայողների կողմից ՀՀ տարածքում 350 կմ և ավելին գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը»,- կառավարության նիստի ժամանակ զեկուցեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչպես նշեց նախարարը, նախարարությունը ավելացումները կիրականացնի իրեն հատկացված միջոցների հաշվին. «Կառավարությանը որոշումը վերաբերում է նաև ոստիկանության զորքերին և Ազգային անվտանգության ծառայողներին»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































