Միացյալ Նահանգները կորոնավիրուսային վարակի հայտնաբերման ավելի քան 6 միլիոն 26 հազար թեստ են անցկացրել։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին։
Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերից մոտ մեկ երրորդը գրանցվել է ԱՄՆ-ում։ Ներկայումս ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել 1 միլիոն 36 հազար մարդու մոտ, աշխարհում այդ թիվը 3 միլիոն 187-ի է հասնում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ում ավելի շատ թեստ է արվել, քան որևիցե այլ երկրում։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հավելել է, որ Միացյալ Նահանգները շաբաթական մոտ մեկ միլիոն թեստ են անցկացնում։ Մոտ ժամանակներս դրանց թիվը պետք է ավելանա՝ հասնելով շաբաթական 2 միլիոնի։
Ներկայումս ԱՄՆ-ում ավելի քան 60 հազար մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով։ Հիվանդությունից բուժվել է 120 հազար մարդ։









































