Քաղաքացու օրը Վրաստանի «Ալիք» մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր նաև, որ հեղափոխությունից երկու տարի անց իրեն առավել անպաշտպան է զգում նոր Հայաստանում, և իշխանությանը կոչ էր արել «մաքրե՛ք կամ ձեզ ու մեզ են մաքրելու»: Անդրադառնալով դիտարկմանը, որ սա կարծես «մարգարեական» կանխատեսում էր՝ հաշվի առնելով նախօրեին Գեղարքունիքի մարզում ծավալված իրադարձությունները, Արսեն Խառատյանը նշեց. «Մարգարեության հավակնություններ չունեմ, քավ լիցի, ամենևին չէի կարող կանխատեսել այսպիսի իրավիճակ, ցավում եմ այն ամենի համար, ինչ տեսանք. կարծեք թե կրիմինալի բախում է, թեև դեռևս պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել… Գուցե Քաղաքացու օրը առավել սուր զգացողություն ունեի՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են դեռևս ակտիվորեն իրականացվում պետական կառավարման համակարգից ոչ միայն պարզ ինֆորմացիա տարածելու գործողություններ, այլ նաև համագործակցություն՝ ինչպես ներքին ուժերի, այնպես էլ արտաքին ուժերի հետ»:
Արսեն Խառատյանը մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ Քոչարյանի և Ռուսաստանի հետ կապված դավադիրները թիրախային հարձակումներ են իրականացնում: Մեր զրուցակցի կարծիքով՝ Ազգային ժողովի ամբիոնից պետք է այս մասին բարձրաձայնել կոռեկտ կերպով:
Արսեն Խառատյանը, անդրադառնալով իշխանության կադրային քաղաքականությանը՝ ընդգծեց, որ անկյունաքարային պաշտոնյաներ կան, որոնք պետք է փոխվեին հեղափոխությունից հետո, այդ թվում նաև գլխավոր դատախազը, ԿԸՀ նախագահը և այլն. «Պետք է գնալ շատ լուրջ և արմատական քայլերի»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































