Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Մնա՛ տանը, իսկ էլեկտրականությունը կապահովենք մենք»․ ՀԱԷԿ-ը դիմում է հանրությանը

«Մնա՛ տանը»։ Այս կոչը մենք լսում ենք ամեն օր։ Իքնամեկուսացումը, թերևս մնում է կորոնավիրուսի համաճարակի տարածման դանդաղեցման ամենագործուն միջոցը։ Այդպիսով, մեծահասակները շարունակում են հեռավար աշխատանքը, երեխաները՝ հեռավար ուսումը, ազատ ժամանակն անցկացնում են սիրած ֆիլմերը դիտելով, լրատվական կայքերում հետևում են իրադարձությունների զարգացմանն ու շփվում են սոցցանցերում։ Ժամանակակից աշխարհում գիտելիքներն ու զվարճանքը հասանելի են դարձել բոլոր նրանց համար, ովքեր ունեն ինտերնետին միացված հեռախոս կամ համակարգիչ։ Այստեղ հիշում ես հետևյալ անեկդոտը՝ Wikipedia-ն ամեն ինչ գիտի, Google-ն ամեն ինչ կգտնի, Facebook-ը ճանաչում է բոլորին, սակայն այս ամենը ոչինչ են առանց էլեկտրականության։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀԱԷԿ-ը:

Հայտարարության մեջ նշվում է. «Այսօր մեզ համար էլեկտրականության առկայությունը արտառոց չէ։ Սակայն նրանք, ովքեր 30-ից բարձր տարիք ունեն, գիտեն ինչ բան է ժամով հոսանքը, անհնարինությունն օգտվել տան էլեկտրական սարքերից, երբ ցանկանաս։ Եվ որպեսզի մեզ համար հարմարավետ լինի կարանտինն անցկացնել տանը, հազարավոր էներգետիկներ աշխատում են անդադար ռեժիմով։ Արտակարգ իրավիճակի և շարունակվող կարանտինի պայմաններում էներգետիկ ձեռնարկությունները շունչ քաշելու ժամանակ չունեն և պարտավոր են խստացնել պրոֆիլակտիկ միջոցառումները՝ թույլ չտալու վիրուսի ներթափանցումն աշխատակիցների շրջանում։

Այժմ, երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի 1/3-ը մենք ստանում ենք հայկական ԱԷԿ-ից։ Ինչպես է հիմա աշխատում կայանը, որպեսզի երկիրն ունենա բավականաչափ էներգիա այս դժվարին ժամանակաշրջանում։

Կարանտինի հայտարարելու պահից սկսած՝ հայկական ԱԷԿ-ում ստեղծվեց օպերատիվ արձագանքման շտաբ և ընդունվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիր։ Շտաբը հատուկ ուշադրություն է դարձնում նախամուտքին, ճաշարանին և ծառայողական սենյակներին։ Մասնավորապես նախամուտքում հատակին գծանշումներ են արված սոցիալական հեռավորությունը ապահովելու նպատակով։ Կայանի ամբողջ կոլեկտիվին բաժանվել են COVID-19-ի վարակից պաշտպանվելու վերաբերյալ պրոֆիլակտիկ ուղեցույցներ։

Միջոցառումները սկսվում են նախքան կայան ժամանելը․ աշխատակիցներին ԱԷԿ բերող միկրոավտոբուսը փոխարինվել է ավելի մեծ տարողության ավտոբուսով, որում ուղևորները կարող են պահպանել սոցիալական հեռավորությունը։ Կայան ժամանելիս, նախամուտքում յուրաքանչյուր աշխատակից պարտադիր ջերմաչափվում է, և եթե աշխատակցի ջերմությունը 37-ից բարձր է, ապա նրան չի թույլատրվում մուտք գործել կայանի տարածք։ Հերթափոխի ընթացքում աշխատակիցները կրկին ջերմաչափվում են։

1

Արտակ Նավասարդյան

ԱԷԿ-ի հերթափոխի պետ «Կարանտինի շրջանում արգելվում է այլ անձանց մուտքը ԱԷԿ-ի տարածք՝ բացի հաստիքային աշխատակիցներից, չեղարկվել են գործուղումները, աշխատող հերթափոխների համար սահմանվել է 12 ժամյա գրաֆիկ, իսկ բոլոր խորհրդակցություններն անցկացվում են ներքին կապի միջոցով՝ առանց անմիջական կոնտակտի։ ՀԱԷԿ-ի աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ անհրաժեշտ միջոցներով՝ բժշկական դիմակ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ։ Օրվա ընթացքում ախտահանվում են նաև սենյակներն ու տրանսպորտային միջոցները, վերջինները երբեմն մի քանի անգամ։ Բոլոր իրերը, որոնց հետ մենք առնչություն ենք ունենում՝ հեռախոսներ, սեղաններ, դռների բռնակներ և այլն, պարտադիր մշակվում են ախտահանիչ նյութերով։ Մեծ կոլեկտիվում վարակի տարածման վտանգը նվազեցնելու, օպերատիվ անձնակազմի առավելագույն մեկուսացման համար ներդրվել են լրացուցիչ միջոցներ․ սահմանափակվել է մուտքը կառավարման վահանակի սենյակ, այսպես կոչված, ցերեկային հերթափոխի համար, լինի դա տնօրեն, գլխավոր ինժեներ, թե արտադրամասի պետ»։

Սուսաննա Ավետիսյան, ՀԱԷԿ-ի վարչատնտեսական բաժնի պետ

1

«Դեռ մարտ ամսին որոշում ընդունվեց, որ աշխատակիցները, որոնք կարող են կատարել իրենց պարտականությունները տնից՝ անցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի։ Շնորհիվ սանիտարական պրոֆիլակտիկ միջոցների, հայկական ԱԷԿ-ում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեպք չի գրանցվել։ Կայանն աշխատում է անվտանգ ռեժիմով ու շարունակում է էլեկտրաէներգիա արտադրել նախատեսված ծավալներով»։

Արմինե Մելիքյան,

ՀԱԷԿ-ի տեխնիկ-օպերատոր «Ես հիմա աշխատում եմ տնից՝ պահպանելով մեկուսացման բոլոր նորմերը։ Մենք բոլորս ցանկանում ենք հնարավորինս արագ վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին, սակայն հիմա չափազանց կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ իրավիճակին, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները, միևնույն ժամանակ՝ արժանանապատվորեն կատարել աշխատանքը»։

Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներ «Մնա տա՛նը, աշխատիր առցա՛նց, սովորիր հեռավա՛ր, էլեկտրականությունը մենք կապահովենք»»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում