Այսօր՝ ապրիլի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել 2020թ. ՀՀ բյուջեում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը:
«Եթե գաղափարը ընդունելի լիներ, մենք կարող էինք գնալ պարտք վերցնել և ասել, որ սա մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունի` մեծացնում է մեր սպառազինությունը և այլն»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի` Էդմոն Մարուքյանի առաջարկին առնչվող հարցի ասաց Արտակ Մանուկյանը:
Արման Եղոյանը հստակեցրեց` եթե Մարուքյանի առաջարկը լիներ շատ ռացիոնալ, 15 մլրդ դրամից ավելի գումար չկա՞ էլ, փաստորեն, որ բաժանվի. «Երեկ ընդդիմությունը այդ թվերը շատ մանիպուլացրեց: Հստակ թիվը կարևոր է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































