Լիբանանում անկարգությունների ընթացքում առնվազն մեկ մարդ է զոհվել։ Այս մասին ապրիլի 28-ին հաղորդում է Reuters գործակալությունը։
Անկարգությունները բռնկվել են Լիբանանում ազգային արժույթի կտրուկ անկման և դրան հետևած քաղաքական սուր ճգնաժամի պատճառով։
Ապրիլի 28-ի գիշերը լիբանանյան Տրիպոլիում բանկեր և գրասենյակներ են այրվել, փողոցներում ցուցարարների և ոստիկանների կոշտ բախումներ են տեղի ունեցել։