Thursday, 02 07 2026
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան

Խորհրդարանն ունի մի լծակ կառավարության վրա ազդելու, որից զրկվում է

Առաջիկա տասն օրերի ընթացքում եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա պարետատունը կհանի գրեթե բոլոր տնտեսական սահմանափակումները: Բացի դրանից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվել է Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Ի՞նչ հաշվարկներով են կատարվում այս քայլերը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Ազգային ժողովում այսօր թեժ մթնոլորտ էր տիրում՝ ԱԺ պատգամավորներն անցել էին փոխադարձ վիրավորանքների: Կարեն Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի ունեցավ վատ միջադեպ էր և հարիր չէր Ազգային ժողովին: «Բայց և՛ մեր գործընկերները, և՛ քաղաքացիները պետք է հիշեն, որ քաղաքական գործիչները, մասնավորապես «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները երբ մտնում են ԱԺ դահլիճ, իրենց ինքնասիրությունը չեն թողնում դռներից այն կողմ, և մեր թիմի անդամին ուղղված ցանկացած վիրավորանք պատասխան է ստանալու, դեռ մի բան էլ ավելին: Ես համարում եմ, որ տեղի ունեցածը սադրանք էր՝ ուշադրությունը գլխավոր թեմայից՝ բյուջեի քննարկումից, ինչպես նաև այն առաջարկից շեղելու համար, որն արել էր «Լուսավոր Հայաստանը», այն է՝ եղած պահուստային միջոցներից 50 միլիարդ դրամ հատկացնել 500 000-ից ավելի կարիքավոր ընտանիքներին: Մեր գործընկերները դիմեցին անձնական վիրավորանքների, ինչն անընդունելի է»:

Գևորգ Պապոյանը, անդրադառնալով միջադեպին, հավելեց, որ Ալեն Սիմոնյանի կողմից համապարփակ պատասխան տրվել է, նա ներողություն է խնդրել ժողովրդից ԱԺ դահլիճում տեղի ունեցածի համար. «Բայց ցավում եմ, որ պառլամենտարիզմի մասին շատ խոսող ԱԺ խմբակցության ղեկավարը իրեն թույլ է տալիս հայհոյել Ազգային ժողովում: Հուսով եմ՝ այլևս նման դեպք տեղի չի ունենա նոր որակի ԱԺ-ում, հայհոյանքները բնորոշ են եղել նախորդ ԱԺ-ներին»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է բյուջեի մասին օրենքի փոփոխությունների նախագծին: Կարեն Սիմոնյանի խոսքով՝ կառավարությունը բերել է մի նախագիծ, որը եթե ընդունվի, հնարավորություն է տալու փոփոխություններ կատարել բյուջեի ծրագրերում, բյուջեում կա 221 ծրագիր, որոնցում նախատեսվում են փոփոխություններ կատարել… «Այդ դեպքում ԱԺ որևէ քաղաքական ուժ չի կարող վերահսկել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված բյուջեի հետ»,- ընդգծեց Կարեն Սիմոնյանը:

Գևորգ Պապոյանը պարզաբանեց, որ պետական բյուջեն բաղկացած է երկու մասից՝ եկամուտներից և ծախսերից, և հիմա եկամուտների մասով առաջացել է խնդիր. «Ակնհայտ են ներքին և արտաքին գործոններ՝ կապված կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետ: Մենք ունենալու ենք հարկային եկամուտների պակաս, քան նախատեսված էր, և դրա հետևանքով առաջանալու է բյուջեի ավելի մեծ դեֆիցիտ… Եվ կառավարությունը, որպեսզի կարողանա իրականացնել իր նախանշած ծրագրերը, խնդրել է փոփոխություններ կատարել պետական բյուջեում»:

Կարեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ անհականալի է, թե ինչու է կառավարությունը քարտ բլանշ ուզում ամբողջ տարվա համար, եթե կարող է ամիսը մեկ կամ եռամսյակը մեկ իրավիճակին համահունչ փոփոխությունների մասին խոսել:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում