Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Եկեք իրար օգնենք, ի՞նչ ենք անում, մենք ո՞ւմ ենք ուրախացնում, մեր հարևանների՞ն ենք ուրախացնում: Հիմա նրանք ծափահարում են այս վիճակի համար»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա կոչ արեց խոհեմություն ցուցաբերել և հայ ազգի ներուժն օգտագործել այս վիճակից դուրս գալու համար. «Վեճերը թող լինեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, բայց ոչ անձերի, թիմերի: Եթե պատրաստ ենք` ուս ուսի տանք, եթե պատրաստ չենք` գնանք մեր տները, կգան էն մարդիկ, ովքեր պատրաստ են»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































