Ըստ Bloomberg- ի՝ ԱՄՆ նավթային ընկերությունները սկսել են հումք պահեստավորել Միացյալ Նահանգների ռազմավարական պահուստային հաստատություններում:
Վերլուծաբանների կարծիքով՝ ապրիլին մասնավոր առևտրականները մատակարարել են մոտ 1,1 միլիոն բարել նավթ այդ պահեստային օբյեկտներ: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն արդեն պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ: Նրանք կարող են մոտ 23 միլիոն բարել նավթ տեղավորել պահուստային օբյետներում մոտ մեկ տարի: Հիմնական մասը առաքվելու է մայիսին և հունիսին՝ ասվում է հոդվածում:
.









































