Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց. «Առաջարկվում է հստակեցնել պարետի և պարետատան դերը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը: Պարետը կարող է ընդունել ակտեր` որպես վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական ակտեր»:
Նա նշեց, որ ընդդիմության առաջարկով` անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրության հիման վրա. «Միջոցառումները կիրականացվեն որոշակի պայման կիրառելով»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































