Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Վերադարձ բնականոն աշխանքի. Ucom տնօրենների խորհրդի հայտարարությունն ուղղված ընկերության աշխատակիցներին

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերության տնօրենների խորհուրդը, ընկերության ներսում ստեղվծած իրավիճակի հանգուցալուծման և բիզնես շարունակականության ապահովման նպատակով, աշխատակիցներին նամակ է ուղարկել, որում, մասնավորապես, ասվում է

«Սիրելի գործընկերներ, շնորհակալություն, որ ձեր պատասխանատու քայլերով ապահովում եք ընկերության անխափան գործունեությունը։ Այսօր, երբ պանդեմիայով պայմանավորված աշխատանքն ու ուսուցումն իրականացվում են հեռավար տարբերակով, մեր հանձնառությունը բաժանորդների կապի և հասանելության ապահովումն է՝ կյանքի բնականոն ընթացքը շարունակելու համար։

Մենք հասկանում ենք, որ վերջին շաբաթների անորոշությունն ու անհանգստությունը դժվարին կացության մեջ է դրել ձեզ։ Գիտակցում ենք, որ ձեզանից շատերը կանգնած են եղել երկընտրանքի առաջ և թիմային ոգու պահպանման համար քայլեր են կատարել։ Բարձր ենք գնահատում նաև բոլոր այն մարդկանց ռացիոնալ մոտեցումն ու չեզոքությունը, որոնք չեն ներգրավվել բաժնետիրական վեճերի մեջ։  Որպես իրավիճակի հանգուցալուծում կարևոր ենք համարում ընդգծել, ընկերությունը չի նախատեսում քննարկման առարկա դարձնել աշխատակիցների գործողությունները ճգնաժամային օրերին՝ այդ ամենը թողնելով անցյալում։

Այսօր միակ օրակարգը թիմի վերամիավորումն է մեկ նպատակի շուրջ՝ որպես հայկական տելեկոմ օպերատոր լավագույնս մատուցել ծառայությունները մեր բաժանորդներին։ Այդ առիթով «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հանձնառությունը ընկերության աշխատակիցների համար հետևյալն է.

 

  1. Քանի որ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման դիմումի հետկանչի եռօրյա ժամկետը լրացել է, բայց տեղեկացված ենք, որ բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր ցանկանում են շարունակել իրենց աշխատանքային պարտավորությունների կատարումը, կաշկանդված են այս հանգամանքից, տեղեկացնում ենք, որ ինչպես դուք ավելի վաղ տեղեկացվել եք, դիմումի հետկանչի հնարավորություն ունեք նշված ժամկետներում։ Մենք հասկանում և հարգում ենք կատարած քայլերը, բայց կարևորում ենք, որ որոշումները կայացվեն իրավիճակի ռացիոնալ վերլուծությամբ։

 

  1. Տեղեկացված ենք, որ տարբեր աղբյուրներով ձեզ փոխանցվել են Ընկերությունում աշխատատեղերի կայունությունն ու երկարաժամկետությունը կասկածի տակ դնող դատողությունները։ Պաշտոնապես հայտարարում ենք ու փաստում, որ ընկերությունը կայուն է, շարունակական և կրճատումներ չեն նախատեսվում։

 

  1. Գիտակցում ենք, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դուք կարող եք անհանգստություն ունենալ աշխատավարձերի ստացման վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ տնօրենների խորհուրդը ներգրավել է լրացուցիչ միջոցներ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձի փոխանցումն ու գործըթնացների շարունակականությունն ապահովված լինի։ Նորանշանակ գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանի գլխավորությամբ այս հարցը կարգավորվել է և ձեզ լրացուցիչ կծանուցվի։

 

  1. Տեղյակ ենք, որ ընկերության որոշ ստորաբաժանումներում անորոշություն կարող է լինել աշխատանքի պրոցեսների կազմակերպման մասով։ Համաճարակով պայմանավորված աշխատանքային սահմանափակումների պատճառով այս հարցը փոքր ինչ դանդաղ կարող է ընթանալ, բայց վստահ ենք, որ ընկերությունը՝ նորանշանակ գլխավոր տնօրենի գլխավորությամբ, արագ այս հարցը ևս կկարգավորի, ինչպես որ կարգավորել է մնացած հարցերը։ Խնդրում ենք զինվել համբերությամբ և, բնականաբար, նախաձեռնող լինել։

 

  1. Թեև վերջին տարիներին տնօրենների խորհրդի գործունեությունը միջնորդավորված է ներկայացվել աշխատակիցներին, կարևոր ենք համարում անմիջական կապի և թափանցիկության վերականգնումը՝ ի բարօրություն ընկերության։ Ընկերության աշխատակիցների առաջ տնօրենների խորհրդի աշխատանքի հաշվետվողականությունն ապահովելու համար ստեղծվել է [email protected] էլ-հասցեն, որի միջոցով դուք ուղիղ ու անմիջապես կտեղեկանաք ընկերությանը վերաբերող առանցքային հարցերի մասին։

 

Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ մեզ մեծ բարձունքներ ու հպարտության պահեր են սպասվում, իսկ մինչ այդ, կարգավորման համար նախատեսում ենք նոր հնարավորություններ և ներդրումներ ներգրավել»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում