Ֆինանսների նախարարությունը քննարկում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքից։
Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 23-ի նիստում որոշել է հետաձգել «Օնիրա քլաբին» տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը՝ մինչ ապրիլի 30-ը։
«Միաժամանակ հայտնում ենք նաև, որ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ «Շանգրի լա» խաղատունը շահագործող ընկերությունը «Օնիրա քլաբն» է, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում է։









































