Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 1808-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 18 հազար 547 է: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 931 մարդ:Մահացածների ընդհանուր թիվը հասավ 29-ի: Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոնի: Օնլայն տեսակապով «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վիետնամում , Լաոսում և Կամբոջայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հետ:







































