Դանիացի հեծանվորդ Մարտին Լինդը Brixia Tour մրցավազքի ժամանակ բախվել է կովին, ինչի արդյունքում կոտրել է անրակոսկրը և ուղեղի ցնցում ստացել:
Christina Watches թիմի կազմում հանդես եկող 20-ամյա Լինդը 60 կմ/ժ արագությամբ զառիվայր ճանապարհով իջնելիս է եղել, երբ կենդանիները կտրել են նրա ճանապարհը: «Դրանք կամ կովեր էին, կամ ցլեր, երկու կենդանի հայտնվեցին ճանապարհիս»,- AP-ի հետ զրույցում խոստովանել է դանիացին:
Բախումից հետո Լինդը չի կորցրել գիտակցությունը, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղից մի քանի ժամ հետո դուրս են գրել:








































