Monday, 06 07 2026
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին

Այդքան էլ հեշտ բան չէ, որ ամբողջ հայությունը միանա մեկ գաղափարախոսության շուրջ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

-Պարոն Սասունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդես է եկել ուղերձով, որտեղ խոսել է համահայկական ամբողջ ներուժի համախմբման անհրաժեշտության և առաջիկայում այդպիսի ռազմավարության նախագիծ ներկանացնելու մասին։ Ինչպե՞ս եք գնահատում և ինչպե՞ս եք պատկերացնում այդ նախագիծը։

-Ես դեմ չեմ իր խոսքերին, բայց մի քիչ անակնկալ է, որ նա համահայկական գաղափարախոսության մասին խոսել է ապրիլի 24-ի ելույթում։ Ես մանրամասն ծանոթ եմ ընդհանուր գաղափարին, ոչ թե վարչապետի գաղափարներին, այլ ընդհանուր հայության միացման գաղափարին։ Այս ուղղությամբ ես երկար տարիներ աշխատանք եմ տարել, և նախորդ սեպտեմբերին, երբ Հայաստան այցելեցի, մեկ ժամով հանդիպեցի վարչապետի հետ և շատ կոնկրետ մի առաջարկ ներկայացրի իրեն, որի վրա մի քանի տարի աշխատում եմ։ Վարչապետը հետաքրքիր համարեց առաջարկը և խնդրեց, որ գրավոր ներկայացնեմ։ Երբ վերադարձա ԱՄՆ, գրավոր ներկայացրի, ասաց, որ ինքը ասելիք ունի նախքան հանրայնացնելը։ Եվ մինչև հիմա իրենցից այդ հանդիպումից հետո որևէ բան չեմ լսել։

Ինչ վերաբերում է վարչապետի ելույթի այս հատվածին, սա շատ ընդհանուր մի հայտարարություն է, մանրամասներ չկան, և վարչապետն ինքն էլ իր խոսքում ասում է, որ առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնի համահայկական քննարկման։ Եվ ուրեմն պետք է սպասել՝ տեսնելու, թե ինքը շատ ավելի կոնկրետ ինչ առաջարկներ ունի, ինչ տեսակի ծրագիր է ներկայացնելու, որպեսզի մենք էլ մեր կարծիքը հայտնենք։ Ինքն ասում է, որ կներկայացնի համահայկական քննարկման, և հիմա վաղ է քննարկելը մի բան, որ շատ ընդհանուր եզրերով է ասել, և եթե ավելի մանրամասն հայեցակարգը ներկայացվի, այդ ժամանակ հստակ կարծիք կարող ենք հայտնել։

Իսկ ի՞նչ եք առաջարկում Դուք։

-Մի քանի սկզբունք կա, և հուսանք՝ վարչապետի առաջարկում այդ սկզբունքները կընդգրկվեն։ Մեկն այն է, որ պետք է ստեղծվի մի կառույց, և այդ կառույցի ներկայացուցիչները պետք է նշանակովի չլինեն։ Եվ որևէ մեկը իրավունք չունի նշանակելու հայ ժողովրդի ներկայացուցչին։ Ինչպես Հայաստանում ԱԺ-ն ընտրվում է ժողովրդի քվեով, նույնը եթե սփյուռքից ընտրվում են մարդիկ, պետք է լինի սփյուռքահայության քվեներով, ոչ թե վարչապետը կամ որևէ մեկն ընտրեն որոշ մարդկանց կամ կազմակերպությունների և ասեն, որ այս մարդիկ են ներկայացնում հայ ժողովրդին։ Որովհետև հայ ժողովրդին կարող են ներկայացնել միայն հայ ժողովրդի որոշումով, և հայ ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ներկայացուցիչներին, ոչ թե ինչ-որ մի պաշտոնյա նշանակի այդ մարդկանց։ Սա շատ կարևոր սկզբունք է, և ես չգիտեմ՝ արդյոք վարչապետը սա նկատի ունի, թե ոչ։ Սա ժողովրդավարական տարբերակն է, ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում, Եվոպայում դեմոկրատական երկրներում, ընտրության ձևը դեմոկրատիկ մոտեցումն է։ Չենք ուզում, որ մարդիկ ասեն՝ ես եմ ներկայացնում այսինչ շրջանի հայ ժողովրդին։ Այդ շրջանի ժողովուրդն իր քվեներով մեծամասնության ձայնով պետք է ընտրի՝ ով լինի իր ներկայացուցիչը։

Երկրորդ կարևոր հատվածը, որ վարչապետը շեշտում է, համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների շուրջ, որ մեր ինքնությունը պահպանվի, բայց այնքան էլ հեշտ բան չէ, որ ամբողջ հայությունը համաձայնության գա մի գաղափարի շուրջ։ Ինչպես կան որոշ մեկ-երկու գաղափարներ, որոնց շուրջ ընդհանուր կարող ենք բոլորս էլ համաձայնվել, անկախ նրանից, թե որ կուսակցությունից ենք, որտեղից ենք, բայց բոլոր հարցերով ամեն մարդ համաձայնվի, իրատեսական չէ, քանի որ մենք Հայաստանում ունենք ընդդիմություն, իշխանություն, տարբեր կուսակցություններ տարբեր ուղղություններով, ամեն մեկն իր յուրահատուկ նպատակները և ուղղությունն ունի, և այդքան էլ հեշտ բան չէ, որ ամբողջ հայությունը միանա մեկ գաղափարախոսության շուրջ։ Կան պահպանողականներ, լիբերալներ, աջակողմյաններ, ձախակողմյաններ, ազգայանականներ և այլն, և եթե մենք դեմոկրատիկ ձևով պետք է աշխատենք, մենք պետք է ընդունենք, հանդուրժենք, որ մարդիկ ունենան տարբեր գաղափարներ, տարբեր կարծիքներ։ Այնպես չէ, որ մենք Խորհրդային Միության նման բոլորն էլ նույն գաղափարախոսությանն այո ասեն և կուրորեն ձեռք բարձրացնեն ղեկավարների առաջարկներին։ Միշտ էլ լինելու են հայեր, որոնք ունենալու են տարբեր կարծիքներ, գաղափարներ, և դրա մեջ որևէ վատ բան չկա, դա դեմոկրատիա է, և պետք է հարգենք տարբեր գաղափարները, բայց նստենք մի սեղանի շուրջ և ընտրովի ներկայացուցիչները հանդիպեն իրար հետ և միասին քննարկեն հարցերը, կարող են տարբերն ուղղություններ ունենալ ամեն մեկը, բայց ինչպես անում ենք դեմոկրատական երկրների մեջ, կարող ենք քննարկումներից հետո քվեարկության դրվի և մեծամասնության ձայնով որոշվի վերջնական՝ ինչ պետք է լինի։ Եվ եթե քվեարկության պետք է դրվի և որոշում կայացվի ընդհանուր հայության անունով, կարևոր է, որ այդ մարդիկ լինեն իսկապես ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներ։ Այլապես եթե նշանակովի լինի, այդ տարբերակը չի աշխատելու և հենց սկզբից դուռ է բացելու վեճերի համար, և դա կլինի առաջին և վերջին հանդիպումը։

-Համահայկականության մասին դեռ 2015-ից էր խոսվում, բայց այդպես էլ մնաց խոսքի մակարդակում։

-Նախորդ իշխանության դեպքում խնդիրը հետևյալն էր․ ես երկար խոսել եմ իրենց հետ այդ մասին, իրենք ուզում էին անել մի բան, որ շատ ավելի հեշտ է, քան ինչ-որ ես նկատի ունեմ, այն է, որ  իրենք ուզում էին համախմբել սփյուռքի կազմակերպություններին մի կառույցի մեջ և ասել, որ սփյուռքի ներկայացուցիչները ներկայացնում են սփյուռքը, բայց այդ մարդիկ չեն ներկայացնում սփյուռքը, այլ ներկայացնում են սփյուռքի ընդամենը մեկ տոկոսը և ներկայացնում են իրենց կազմակերպությունների անդամներին միայն։ Մենք շատ լավ գիտենք, որ սփյուռքի ժողովրդի 90 տոկոսից ավելին ոչ մի կազմակերպության անդամ չէ, բայց ժողովուրդ է։ Եվ եթե մենք հավաքենք միայն ու միայն կազմակերպություններին, դա կլինի սյփուռքի ժողովրդի ամենաշատը 5-10 տոկոսը։ Բայց որպեսզի կարողանան իսկապես ժողովրդավար կառույց կազմակերպել և սփյուռքի ոչ թե 5-10 տոկոսը, այլ շատ ավելի մեծ տոկոսով ժողովուրդ ներկայացնել, պետք է սյփուռքահայերին տանք քվեարկության իրավունք, որով էլ իրենք կարտահայտեն իրենց ցանկությունը, թե որ թեկնածուն կուզեն, որ ներկայացնի իրենց շրջանը։ Ես այս ծրագրի վրա տարիներով աշխատում եմ, և շուտով այն պետք է սկսենք ժողովրդին ներկայացնել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում