Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Քոչարյանը կապ չունի, Պուտինի խնդիրը հեղափոխության ճանապարհով վարչապետ դարձած Փաշինյանն է

Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե Քոչարյանի դատավարությունը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, և որ այն Մոսկվայի համար ահռելի նշանակություն ունի։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները՝  Հայաստանին տրամադրվելիք գազի գնի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ, Քոչարյանի և առհասարակ նախկին իշխանության աջակիցներին ևս մեկ հիմք տվեցին պնդելու, թե Ռուսաստանում կա դժգոհություն  ինչպես Քոչարյանի, այնպես էլ նախկին իշխանություններին մերձ օլիգարխների կամ քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այդ տեսակետները չի կիսում։ Նրա կարծիքով՝ պարզապես նման ֆոն ստեղծելու իմիտացիա է արվում: «Փորձում են ներկայացնել, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերություններում բարդությունները կապված են Քոչարյանի ու նախկինների դեմ ընթացող պրոցեսների հետ։ Պնդում եմ՝ ոչ մի կապ չունի։ Կրկնում եմ՝ ես չեմ կիսում այն մոտեցումը, թե հայ-ռուսական հարաբերություններում առաջացած բարդությունները կապված են Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Ռուսաստանը իր քաղաքականությունը անձերի հետ չի կապում, ավելի լուրջ երկիր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանն ընդգծեց՝ ցավոք, Ռուսաստանը մեզ չի աջակցում, հաճախ Ռուսաստանի քայլերը մեր դեմ են ուղղված, բայց դա նախկինների հետ կապված չէ. «Ի՞նչ է, երբ  Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ էր, իսկ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել, իրենք գազի գինը չէի՞ն բարձրացնում։ Լավ էլ բարձրացնում էին, անընդհատ բարձրացնում էին։ Դա Ռուսաստանի քաղաքականությունն է՝ մեզ ստրկացնելու, թուլացնելու, իր տակը պահելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ լկտիություն է։ Ամբողջ աշխարհում  գազի գինը 100 դոլարից իջել է, իրենք մեզ սահմանին տալիս են 165 դոլարով ու դեռ էլի են ուզում բարձրացնել։ Պարզ է, որ դա քաղաքականություն է, նույնը հիմա  անում են Բելառուսի ու այլ երկրների հետ։ Ես դա կապում եմ Ռուսաստանի քաղաքականության հետ, նրանք ուզում են մեր տիպի  ժողովուրդներին «իրենց տակը» պահել»։

Քաղաքագետն այս նույն կոնտեքստում է դիտարկում նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները. «Իր ասած մտքերը ոչ մի տրամաբանության չեն համապատասխանում։ Հղում է անում  1993 թվականի ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերին, բայց լինելով բարձր կարգի դիվանագետ՝ պետք է իմանար, որ այդ բանաձևերում փուլային տարբերակի մասին խոսք չկա։ Այնտեղ խոսքը միայն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին էր։ Եվ եթե ինքը միտումնավոր այնպիսի մեկնաբանություն է անում, որը հակասում է Հայաստանի շահերին, նշանակում է՝ միտում կա այստեղ»։

Իսկ այս վերաբերմունքի պատճառը, ըստ Ստեփան Գրիգորյանի, շատ պարզ է. «Հայաստանում իշխանության եկան հեղափոխության ճանապարհով։ Դա Պուտինի ու իրենց էլիտայի համար անընդունելի է։ Նրանք «հեղափոխություն» բառից վատանում են, չեն պատկերացնում՝ ինչպե՞ս է Ռուսաստանում փոխվելու իշխանությունը, իրենք ուզում են հավերժ իշխել։ Ավտորիտար, կոշտ մեթոդներով իշխող մարդը, պարզ է, այդ մի բառից էլ կվատանա։ Ես կասեի՝ իրենց ոչ բարիդրացիական վերաբերմունքը Նիկոլ  Փաշինյանի նկատմամբ կապված է այն բանի հետ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Խնդիրը միայն դա է»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Քոչարյանի հետ կապված մեկնաբանություններն ընդամենը պատրվակ են, Մոսկվան ավելի գլոբալ խնդիր է լուծում: «Այդ հարցը հետևյալն է. հաշվի առնելով, որ պանդեմիայի բերումով հաղորդակցությունն է դադարել, սահմաններն են փակ, եթե ժամանակին մեկ բարել նավթի համար  մի շիշ կոնյակի գին էին տալիս, հետո՝ մի շիշ օղու, իսկ հետո՝ մի շիշ հանքային ջրի, ապա հիմա  դատարկ շշի գին էլ չեն տալիս։ Ռուսաստանն այլ լծակ չունի, պետք է դիմի կա՛մ խարդավանքների, կա՛մ  ուժի սպառնալիքի։ Այլ բան Ռուսաստանի զինանոցում չկա։ Ռուսաստանն այդ քայլերին դիմում է Բելառուսից մինչև Ղրղըզստան։ Ի՞նչ է, Ղրղըզստանում ռուսական ընկերությունների դեմ գո՞րծ էին հարուցել, որ գազը թանկացրին, իհարկե՝ ոչ։ Նավթի գինն ամբողջ աշխարհում ընկավ, բայց Ղրղըզստանում, այո, թանկացրին գազը, բա դա ի՞նչ էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ այն, ինչ Հայաստանի մասով ասաց Սերգեյ  Լավրովը, ընդհանուր ռուսական մոտեցման հայկական ուղղության հասանելիքն էր. «Բայց  հայկական կողմն էլ, ինչպես ասում են, թաց տեղ պառկող չէ, և տրվեց պատշաճ պատասխան՝ այսօր արդեն իսկ ռուսական մամուլում, առ այն, թե պարոն Լավրովի տվայտանքների վերաբերյալ ինչ է մտածում հայկական կողմն ընդհանրապես»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում