Իտալիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է ևս հազարով: Այս միտումը նկատվում է արդեն 5-րդ օրն անընդմեջ:
Այդ մասին հաղորդում է «Եվրոպական պրավդա»-ն՝ վկայակոչելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության մարմնի տվյալները:
Անցած 24 ժամվա ընթացքում Covid-19-ից մահացել է 415 հիվանդ: Սա վերջին շաբաթվա ընթացքում ամենաքիչ մահվան դեպքերն են: Երեկ հաղորդել են մահվան 420 դեպքերի մասին:
Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 2 357 նոր դեպք՝ ավելի քիչ, քան նախորդ օրը։









































