Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չեռնոբիլի տարածք է եկել, որտեղ շաբաթօրյակի ընթացքում պատրաստվում է սոճիներ տնկել «Պրիպյատսկի» ազգային պարկում, հաղորդում է ԲելՏա գործակալությունը։ Սա հիշատակի տուրք է Բելառուսի հարավային տարածքներին, որոնք տուժել են Չեռնոբիլի ատոմակայանի վթարից։
Լուկաշենկոն ամեն տարի ավանդաբար այցելում է տուժած տարածքներ ապրիլի 20-ի օրերին։ Այս տարի նույնպես նա գնացել է, չնայած կորոնավիրուսի համավարակին։ Նա նաև կոչ է արել չհրաժարվել հանրապետական շաբաթօրյակ անցկացնելուց։
Մեկ ու կես հեկտար տարածք ունեցող պարկում մի քանի հազար սոճի կտնկվի։
Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ը բելառուսական սահմանից 16 կիլոմետրի վրա է գտնվում։










































