Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Պուտինը՝ մի ձեռքով Փաշինյանին, մյուսով՝ Լավրովի՞ն. վստահության և Կովկասի կորստի հեռանկարը

Հայաստանն ամենից շատ է շահագրգռված, որ երկրում գործունեություն ծավալող տնտեսվարողները գործեն բարենպաստ պայմաններում, բայց օրենքից դուրս գործելու արտոնություն չունի և չպետք է ունենա որևէ ընկերություն, և այդ առումով կա ամենաբարձր մակարդակի հայ-ռուսական փոխըմբռնում: Այդ միտքն արտահայտել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրերս արտահայտած մտքին: Լավրովի միտքն այն էր, որ Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում ռուսական ընկերությունների նկատմամբ իրավական գործընթացներից: Մհեր Գրիգորյանը փաստորեն ասում է, որ այդ հարցի կապակցությամբ կա Փաշինյան-Պուտին մակարդակի փոխըմբռնում: Համենայնդեպս, հայ-ռուսական ամենաբարձր մակարդակը հենց դա է: Ըստ այդմ, հարց է առաջանում՝ Լավրովն ո՞վ է, ո՞ւմ դժգոհությունն է արտահայտում: Թե՞ Պուտինը մի ձեռքով փոխըմբռնման է հասնում Փաշինյանի հետ, մյուս ձեռքով՝ Լավրովին ուղարկում դժգոհելու:

Իհարկե, ժամանակակից Ռուսաստանի պարագայում զարմանալի չէ և դա, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մտել է իշխանության հարցի լուծման տուրբուլենտության մի փուլ, որտեղ սրվում է ներիշխանական խմբերի դիմակայությունը: Իսկ այդպիսի խմբերը մի քանիսն են, և Լավրովը, բնականաբար, նրանց շարքում: Որևէ խմբի անդամ է, թե խաղում է միայնակ, դա այլ հարց է, սակայն ՌԴ ներսում իշխանության հարցը առնչվում է նաև նրան՝ 2004 թվականից ի վեր այդ պաշտոնն անփոփոխ զբաղեցնող Սերգեյ Վիկտորովիչին:

Պետք է նկատել, որ նա, ինչպես ասում են, հավատով ու ճշմարտությամբ ծառայել է Ռուսաստանի շահերին, այլապես հազիվ թե լրանար այդ պաշտոնում նրա աշխատանքի 16-րդ տարին: Մյուս կողմից, սակայն, երբ բանն արդեն իշխանության համար պայքարն է, այստեղ վաստակի գնահատականն այլևս դեր չունի, այստեղ կա ուժեղ, թեժ պայքար, իսկ որոշ դեպքերում՝ գուցե կենաց-մահու պայքար: Այդ տեսանկյունից պետք չէ բացառել անգամ այն, որ Սերգեյ Լավրովը այդ գործում ինչ-որ պայմանավորվածություններ ունի շրջանակների հետ, որոնք անմիջական տնտեսական և, հնարավոր է, քաղաքական շահեր ունեն Հայաստանում ռուսական կորպորացիաների գործունեությունից, այն գործունեությունից, որ իրականացվել է մինչ այժմ, կամ մինչ հեղափոխությունը: Իսկ բանն այն է, որ մինչ հեղափոխությունը այդ գործունեությունը, անկասկած, համապատասխանել է հայաստանյան նախկին համակարգի կանոններին, որոնք, իհարկե, ներդաշնակ են եղել այն կանոններին ու տրամաբանությանը, որ ունի մինչ այսօր գոյություն ունեցող ռուսական կառավարման համակարգը: Այդ կանոնները թերևս տեղավորվում են մեկ բառի մեջ՝ իհարկե, բազմաթիվ շերտերով ու դրսևորումներ: Այդ մեկ բառն է՝ կոռուպցիա: Հեղափոխությունից հետո Երևանը դրել է այդ բառի առնվազն համակարգային իմաստի չեզոքացման խնդիր, իսկ այդ խնդիրը հնարավոր չէ իրականացնել մասնակի, այսինքն՝ չեզոքացնել հայկական կոռուպցիան, բայց անտեսել և ձեռք չտալ սերտաճած ռուսական բաժնեմասը: Իհարկե, շատերը կփորձեն այդ հանգամանքը ներկայացնել որպես քաղաքական քայլ, որպես հակառուսական քայլ՝ քաղաքական շարժառիթով: Ինչպես, օրինակ, որևէ նախկին պաշտոնյայի կամ մերձավորի հանդեպ որևէ իրավական գործընթաց է անմիջապես պիտակավորվում քաղաքական հետապնդում, այդպես էլ ռուսական կորպորացիաներին ներկայացվող որևէ իրավական հարցադրում, այսպես ասած, պաշտպանական նկատառումով փորձ է արվում ներկայացնել որպես Երևանի հակառուսական քաղաքականության դրսևորում:

Այդ հարցում շահագրգռություն ունեն ոչ միայն այդ կորպորացիաների անմիջական շահառուները, այլև Հայաստանի նախկին իշխող համակարգը, որն առ այսօր փորձում է Հայաստանի նոր կառավարությանը հակառուսականության համար կասկածելով՝ ստանալ Ռուսաստանի ազդեցիկ աջակցությունը ներքաղաքական կյանքում: Մինչդեռ, Հայաստանում օրինական գործունեության իրականացումն ու խաղի նոր կանոններին ադապտացումը կարող է բխել նաև Ռուսաստանի շահից, որովհետև այդ կանոններով գործող ռուսական ընկերությունները կարող են վայելել Հայաստանի հանրության վստահությունն ու աջակցությունը, իսկ դրա շահառուն լինելու է նաև Ռուսաստանը: Իսկ եթե Մոսկվայում որևէ մեկին չի հետաքրքրում Հայաստանում Ռուսաստանի վստահությունը, այլ միայն փողը Հայաստանից, ապա դա կարող է ՌԴ համար լինել ճակատագրական, որովհետև Կովկասում Ռուսաստանի ներկայությունը պահվում է ոչ թե ռազմակայանի, այլ Հայաստանի հանրության վստահության վրա: Կորցնելով այդ վստահությունը, ՌԴ-ն վաղ թե ուշ կորցնելու է Կովկասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում