Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ապրիլի 24-ին ոգեկոչել է Ցեղասպանության զոհերին, փոխանցում է ekathimerini.com-ը։
«Հանցագործություն ընդդեմ մարդկության, որը ստվերեց 20-րդ դարի լուսաբացը։ Հավերժական դաս՝ ատելությունը, ռասիզմը և կույր բռնությունը մերժելու համար: Այդ պատճառով չարագործությունը մոռանալը երաշխավորում է դրա կրկնությունը»,-ասված է սոցիալական մեդիայում արված գրառման մեջ։










































