Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանդես է եկել հայտարարությամբ :
«Մոտ մեկուկես միլիոն հայեր դարձան զանգվածային սպանությունների և տեղահանությունների զոհ: Տասնյակ հազարավոր հայեր, որոնք ստիպված էին լքել իրենց տները Օսմանյան կայսրությունում, փրկություն գտան Աբխազիայում: Մեր ժողովուրդը ապաստանեց և օգնեց դժվարությունների մեջ գտնվող մարդկանց գոյատևել:
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները երախտագիտությամբ ծառայում են իրենց երկրորդ հայրենիքը դարձած Աբխազիային: Այսօր մենք հարգում ենք նրանց, ովքեր 105 տարի առաջ անմեղորեն սպանվել են, ոչ թե անցյալը սրբելու և ինչ-որ մեկին նախատելու համար, այլ անցյալի դասերից օգտվելով՝ հետագայում նման անմարդկային գործողությունները կանխելու համար: Բոլորին մաղթում եմ խաղաղություն, բարություն և ազգամիջյան համերաշխություն», – ասվում է մեկնաբանության մեջ: