Վենեսուելայում սննդի ճգնաժամի պատճառով ցույցեր են բռնկվել: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի տարբեր քաղաքներում: Ցուցարարները ջարդել և թալանել են խանութները, բախումներ են եղել ոստիկանության հետ:
Բողոքի ակցիաներից հետո Ուփաթա քաղաքում հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու դիակ՝ գլխին գնդակի երկու վնասվածքով: Ոստիկանությունը հաղորդել է տասնյակ ձերբակալվածների մասին:








































