COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից աշխարհում գրեթե 190 հազար մարդ է մահացել։ Այս մասին վկայում են worldometrics կայքի տվյալները։
Մահերի ընդհանուր թիվը 189308 է կազմում։
Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսի թեստի դրական արդյունք է գրանցվել 2701885 մարդու մոտ։
Հիվանդությունից աշխարհում բուժվել է 742202 մարդ։
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդ է ավելի քան 1,7 միլիոն մարդ, որոնցից 58 հազարի վիճակը ծանր է գնահատվում։









































