Եվրոպայում առաջին անգամ մարդկանց վրա կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները սկսվել են Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։
Հետազոտությանը 800 կամավոր է մասնակցել, ներկայումս պատվաստվել է նրանցից երկուսը։ Փորձարկվողների կեսը կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, իսկ մյուս կեսը՝ մենինգիտի։ Ընդ որում, որևէ մեկը նրանցից ստույգ չի իմանա, թե ինքը որ պատվաստանյութն է ստացել։ Սա թույլ կտա առավելագույն հավաստի արդյունքներ ստանալ։
Պատվաստանյութը մշակել է Օքսֆորդի գիտնականների խումբը՝ երեք ամսվա ընթացքում։ Պրոֆեսոր Սառա Հիլբերտը, որը ղեկավարել է նախակլինիկական հետազոտությունները, հայտարարել է, որ այս պատվաստանյութից մեծ սպասելիքներ ունի։









































