Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այսօր առաջին մարզումն է անցկացրել համավարակի պատճառով հաստատված դադարից հետո: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստների միջև պահպանվել է սոցիալական հեռավորությունը:
Հիշեցնենք, որ պարետատունը որոշում էր կայացրել ֆուտբոլային ակումբներին թույլատրել վերսկսել մարզումները ապրիլի 23-ից։











































