Մոսկվայի հարցերով ՆԳՆ գլխավոր վարչությունը հաղորդել է, որ մարտի 15-ից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանցիները կկարողանան աշխատել մայրաքաղաքում՝ առանց աշխատանքային գործունեության արտոնագրի։ Հաղորդվում է, որ ժամանակավորապես չեղարկվում է նաև մինչ այդ տրված արտոնագրերի համար ամսավճարները։
Նշվում է, որ նշված ժամկետում քաղաքացիներից չի պահանջվի դիմել աշխատանքի թույլտվության և արտոնագրերի ժամկետները երկարաձգելու համար։








































