Ես չեմ կարծում, որ պետք է հարվածային տրամաբանությամբ նայենք համանախագահող երկրի ԱԳ նխարարի հայտարարությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե բանակցային սեղանին փուլային տարբերակ է քննարկվում, հարված էր ուղղավր հայկական կողմին:
«Հայաստանի ԱԳ նախարարն արդեն հանգամանալից կերպով անդրադարձել է այս հարցին, և որևէ այդպիսի փաստաթուղթ բանակցային սեղանին գոյություն չունի: Կարևոր է նաև նշել, որ այն հստակ կետերը, որոնք մեր ԱԳ նախրարը հնչեցրեց, մնում են ՀՀ դիվանագիտության հիմնական ուղղությունները: Դրանք են՝ ինքնորոշման իրավունքը, որ մենք տարածքներ չենք ընկալում, այլ ընկալում ենք որպես անվտանգության գոտի, իսկ անվտանգությունը չի զիջվում, ինքնորոշման իրավունքն էլ չի զիջվում: նաև հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի»,-ասաց Սոս Ավետիսյանը՝ հավելելով, որ մենք պետք է առաջնորդվենք մեր ԱԳՆ-ի տեսակետով:







































