Չինացի գիտնականները պարզել են, որ նոր կորոնավիրուսով վարակված մարդիկ առավելագույնը վարակիչ են ախտանշանների ի հայտ գալուց մեկ-երկու օր առաջ: Ուսումնասիրության վերաբերյալ զեկույցը հրապարակված է Nature Medicine ամսագրում:
Վարակը որոշակի աղբյուրից որոշակի հիվանդին փոխանցելու 77 դեպքի վերլուծության արդյունքներով գիտնականները եզրակացրել են, որ վարակվածությունը տեղի է ունենում ախտանշանների հայտնվելուց 2.3 օր առաջ:
Միևնույն ժամանակ, վարակելիության գագաթնակետը լինում է հիվանդության նշանների հայտնվելուց 0.7 օր առաջ:
Գիտնականները նշում են, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելի քան 30%-ը տեղի է ունենում մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը կամ առանց ախտանշանների ընթացքի դեպքում, ինչի պատճառով հիվանդների հնարավոր շփման շրջանակի բացահայտումը և անհատական թեստավորումը կարող են անարդյունավետ լինել համաճարակի դեմ պայքարում: