Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի տարածաշրջանային տնօրեն Տակեշի Քասայն ասել է, որ քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կամ բուժման արդյունավետ միջոց չկա, մեկուսացումը չի կարելի վերացնել: Ըստ նրա, այն պետությունները, որոնք որոշել են մեղմել մարդկանց մեկուսացման պայմանները, պետք է դա անեն շատ ուշադիր:
Բժիշկը կարծում է, որ մարդիկ պետք է ընտելանան նոր ապրելակերպին: ԱՀԿ-ն կարծում է, որ մարդկությունը չի հասկանում, թե ինչ վտանգ է սպառնում:







































