Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Կարմիր կովը կաշին չի փոխում, պարո՛ն Փաշինյան, մեր ժողովուրդը չի ուզում, որ նախկինների հանդեպ թավիշ կիրառեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է աղմկոտ միջադեպին՝ կապված իր ուղերձի նախապատրաստական կադրերի հրապարակման հետ:

Վարչապետի երեկվա եթերն ուշագրավ էր նաև այլ կոնտեքստում: «Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետև փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը՝ նրանք, ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք, ովքեր ուզում էին մեծացնել իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը: Ինձ շատ հաճախ բիզնեսմենները ասում են՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ես ասում եմ՝ աշխատեք, հարկերը վճարեք, իսկ նրանք զարմանում են, որովհետև 30 տարի այս երկրում իշխել է մաֆիոզ մտածողությունը՝ ինչ արտոնություններ ունես դու հասարակության մեջ»,- ասել է նա:

Ընդ որում՝ վարչապետը պոտենցիալ «զտվողների» շարքում դասեց ոչ միայն «Սերժի մնացորդներին», այլ նաև իր հնարավոր թիմակիցներին, որոնք «չարաշահել են թավիշը»: «Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, էմոցիոնալ հեղափոխություն էր, իսկ հիմա տեղի է ունենում իրական հեղափոխությունը, երբ պետք է հասկանանք, թե որքանով է փոխվել յուրաքանչյուրը»,- ասել է Փաշինյանը՝ թերևս առաջին հերթին թիրախավորելով իր թիմակիցներին։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի դիտարկումներին, ասաց՝ վարչապետի փաստարկներն իրար հակասող են. «Խոսում է թավշյա մեթոդների մասին, ասում է, որ մարդիկ պետք է ինքնադաստիարակվեն, ով կհասկանա, որ պետք է օրենքի ներքո ապրել, թող շարունակի աշխատել ու օգուտ բերել մեր երկրին։ Բայց նա մոռանում է մի ժողովրդական հայտնի ասացվածք՝ կարմիր կովը կաշին չի փոխում։ Նրա մի քանի որոշումներ տրամագծորեն հակասում են ֆեյսբուքյան եթերով հնչեցրած մտքերին։ Հիշում եք, չէ՞, որ իր առաջարկով փակվեցին դատարանների դռները։ Սա է՞լ էր թավիշ, դրան պետք է գործողություններ հետևեին։ Չի կարելի Ա-ն ասել, Բ-ն չանել»։

Վարդանյանը շարունակեց. «Երբ ասում էիք՝ փռեք ասֆլատին, ծեփեք պատերին, դա թավշյա հեղափոխության տեսությունի՞ց էր, եթե թավշյա էր, թող ամեն ինչ թավշյա լինի։ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց՝ չէ՞ որ թավշյա հեղափոխությունը իրար հետ ենք արել։ Ես, օրինակ, չեմ տեսնում, որ ժողովուրդը հրճված լինի ու ուզենա, որ նախկին հանցագործների նկատմամբ թավիշ կիրառվի։ Տրամաբանությունից զուրկ է մի հանգամանք՝ հեղափոխությունն ուզում ես թավշյա կոչիր, ուզում ես՝ արծաթյա, եթե կա «հեղափոխություն» բառը, ուրեմն պետք է տրամաբանական շարունակություն ունենա պատմական օրենքների ու տեսության համաձայն։ Մենք նոր Ամերիկա՞ ենք բացել, երկու տարի անցել է, նոր բացատրում ես՝ թավշյա հեղափոխություն ի՞նչ է նշանակում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հանրության դժգոհությունը մեղմ մեթոդների հետ կապված ակնհայտ է, և դա է պատճառը, որ վարչապետը նման պարզաբանմամբ հանդես եկավ. «Մարդկանց տարակուսանքները, պահվածքը շոշափելիորեն փոխվել են, և եթե դա չլիներ, վարչապետը նման բաներ բացատրելու կարիք չէր ունենա։ Այո՛, հեղափոխությունից հետո ցանկացած հասարակություն կամա թե ակամա բաժանվում է սևերի ու սպիտակների։ Սևերը նրանք են, ովքեր մինչև հեղափոխությունը սպանել են, թալանել, կեղեքել, իսկ սպիտակները նրանք, ովքեր արդարության ծարավ ունեն։ Մեր ժողովուրդն արդարության ծարավ ունի, որովհետև 30 տարիների ընթացքում արդարություն չի տեսել։ Եթե տեսնեինք՝ հարյուր հազարներով չէինք ընկնի օտար ամայի ճամփեքում բախտ որոնեինք, մեր հայրենիքում կմնայինք։ Եթե լիներ՝ Ռուսաստանում 2.5 միլիոն հայ չէր լինի։ Երբ մենք քննադատում ենք ՌԴ իշխանություններին, շատերն ասում են՝ ի՞նչ եք խոսում, չե՞ք մտածում, թե մեր հայերին ինչ օրը կգցեն, եթե մենք կտրուկ քայլերի դիմենք։ Սա պրիմիտիվ մտածելակերպ է։ Մարդիկ մոռանում են, որ հիմա ոչ թե 1915 թվականն է, այլ 2020, աշխարհը փոխվել է, և ավելի շատ ու կտրուկ կփոխվի կորոնավիրուսից հետո։ Մարդիկ դա չեն գիտակցում, կորոնավիրուսը մի գեղեցիկ օր վերջանալու է, բա մենք չմտածե՞նք՝ հետո ո՞նց ենք ապրելու, ի՞նչ տրամաբանությամբ ենք ապրելու, արդյոք ունե՞նք արժանապատվություն։ Եթե չունենք, ուրեմն կարող ենք սսկված վեր ընկնել տեղներս ու մի բաժակ մածուն ուտել»։

Քաղաքագետը հիշեցնում է, որ ընդդիմադիր եղած ժամանակ վարչապետը դժգոհել է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունից, իսկ այժմ տրամագծորեն հակառակ հայտարարություններ է անում. «Հարգելի պարոն Փաշինյան, չունե՞ք քաղաքական կամք, թե՞ ինչ-որ պայմանավորվածություններ կան որոշակի ուժերի հետ, որոնք չեք կարող խախտել։ Ժողովուրդն իրավունք չունի՞ իմանալու։ Այո՛, միասին ենք հեղափոխություն արել ու հիմա փորձում ենք հասկանալ՝ մեր արածից հետո մենք ճի՞շտ ուղիով ենք գնում, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ բացատրեք ինչու, գուցե կան այնպիսի փաստեր, որոնցից մենք գաղափար չունենք, կուլիսային պայմանավորվածություններ են, ուժեղ կապեր, որոնք հնարավոր չէ քանդել։ Չի կարելի այսպես շարունակել, սա մեզ տանում է դեպի անդունդ ու վերջնական կործանում։ Հայկական գործոնի բնաջնջումը մեր տարածաշրջանում մեր հայկական պատմության վերջն է, մենք դառնալու ենք ասորիների նման՝ անհայրենիք, թափառող ժողովուրդ։ Դա՞ եք ուզում»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում