Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Հայկական կործանիչները ճեղքում են երկինքը գերձայնային արագությամբ. չափազանց կարևոր իրադարձություն՝ մեր բանակի պատմության մեջ

Հայաստանի ռազմական ավիացիան նոր բարձունքներ է նվաճում: ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի օդաչուները մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի երկնքում զարգացրել են գերձայնային արագություն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրելով դա փաստող տեսանյութ:

«Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում», – գրել է Փաշինյանը:

Գերազանցելով ձայնի արագությունը

Մեր օդաչուները գերձայնային արագություն են բացել նախորդ տարի Հայաստանի կողմից ձեռք բերված Սուխոյ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով: Վարչապետի հրապարակած կադրերում օդաչուն ցուցադրում է ինքնաթիռի սարքատախտակը, որտեղ երևում է, որ ինքնաթիռը զարգացրել է 1.08 Մախ արագություն: Եթե հաշվի առնենք, որ 1 Մախը հավասար է 1198.8 կմ/ժ կամ 333 մ/վ արագության, ինչը համարժեք է ձայնի արագությանը, ապա տվյալ դեպքում մեր ռազմաօդային ուժերի ինքնաթիռը զարգացրել է մոտ 1,294 կմ/ժ (359 մ/վ) արագություն և գերազանցել ձայնի արագությունը: Ի դեպ, սա Սու-30ՍՄ-ի հնարավորությունների վերջնագիծը չէ. այն կարող է զարգացնել մինչև 2,125 կմ/ժ արագություն:

Կործանիչ ավիացիա ունենալու կարևորությունը

Հայկական Զինված ուժերում կործանիչ ավիացիա ունենալու նպատակահարմարության շուրջ կարծիքները մասնագիտական, ռազմական շրջանակներում, իհարկե, միանշանակ չեն: Կան նախկին հայտնի զորահրամանատարներ, գեներալներ, հատկապես՝ սովետական դպրոցի ներկայացուցիչները, ովքեր ճիշտ չեն համարում Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը, բայց գոնե ՊՆ-ի ներկայիս ղեկավարությունը ու առհասարակ կառավարությունը, ինչպես և շատ ռազմական փորձագետներ դա ոչ միայն արդարացված, այլև անհրաժեշտ քայլ են համարում: Հայկական Զինուժը փոխում է իր պաշտպանական քաղաքականությունը՝ պասիվ պաշտպանությունից անցնելով ավելի ակտիվ պաշտպանության: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասում է, որ մշտապես պաշտպանվող բանակը միշտ պարտվում է, ուստի «մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում»: Նախարարը շեշտում է, որ եթե երկու օդաչու Սու-30ՍՄ կործանիչով կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա մարտական առաջադրանք կատարել և դա անել հազարավոր զինծառայողների փոխարեն, ապա այս դեպքում Սու-30-ի «թանկարժեքության» կամ այն ձեռք բերելու նպատակահարմարության մասին խոսք լինել չի կարող։

Ընդհանրապես եթե ավելի լայն նայենք մեր տարածաշրջանին՝ մեր հարևաններից ու հարակից երկրներից շատերը, որոնք ռազմական հզոր ուժի համբավ ունեն, ռազմական գերիշխանության են հասել հարևանների կամ ռազմական հակառակորդների հանդեպ հենց շնորհիվ օդուժի, և այս իմաստով կործանիչ ավիացիայի դերը մեծապես կարևորվում է: Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ասում է, որ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը չափազանց կարևոր է Հայաստանի ընդհանուր անվտանգության ապահովման համար, քանի որ այն թույլ կտա վերացնել Ադրբեջանի մենաշնորհային դիրքերը ռազմական ավիացիայի ոլորտում և ապահովել որակական հավասարակշռություն։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, երբ ներկայացվեց կործանիչների առաջին խմբաքանակը, հայտարարեց, որ դրանք տարվա մեր գլխավոր ձեռքբերումն են:

Չափազանց կարևոր երևույթ. կործանիչներն ինտեգրվում են

Այս տրամաբանության մեջ ռազմական ավիացիայի հետ կապված որևէ զարգացում թե՛ մեծ ուշադրության է արժանանում հանրության կողմից և թե՛ կարևորվում է մասնագետների կողմից: Եվ պետք է ասել, որ Հայաստանում կան նվիրյալներ, ովքեր լուրջ ջանքեր են գործադրում այս ուղղությամբ: Կործանիչ ավիացիան և հզոր օդուժը ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ, տեսաբան Արծրուն Հովհաննիսյանի կյանքի ամենամեծ երազանքներից է եղել: Դա փաստում են նաև իր գաղափարակից ընկերները: Եվ երբ նախորդ տարվա վերջին առաջին 4 միավոր կործանիչները հասան Հայաստան, դժվար թե երկրում գտնվեր մեկը, ով իրենից ավելի շատ էր ուրախացել ու ոգևորվեր այդ նշանավոր իրադարձությունից: Այսօր էլ, ՊՆ-ում իր պաշտոնը թողնելուց հետո, նա, որպես մասնագետ, բնականաբար, շարունակում է ուշիուշով հետևել իրադարձություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հաստատեց, որ գերձայնային արագության զարգացումը հայ օդաչուներն իրականացրել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով: Իսկ այն, որ սա շատ կարևոր իրադարձություն է մեր օդուժի, մեր բանակի և ընդհանրապես բոլորիս համար, Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ անկասկած է:

«Իհարկե, սա շա՛տ նշանավոր իրադարձություն է: Այո՛, խոսքը Սու-30ՍՄ-ի մասին է: Այսպես ասեմ. ավիացիայի աշխարհում գերձայնային արագությունը մի ամբողջ պատմություն է: Մենք դա չենք ունեցել: Եթե գերտերությունների համար դա վաղուց անցած էտապ է, ապա մեզ համար դա նորություն է: Գերձայնային արագությունը, սկսած օդաչուի մասնագիտական որակներից, վերջացրած տվյալ ինքնաթիռի մարտական հատկանիշներով, չափազանց կարևոր երևույթ է օդուժի համար: Եվ, այո՛, մեր պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի օդուժ, որն ունենար գերձայնային արագություն: Չենք ունեցել այդպիսի ինքնաթիռներ: Սա առաջին դեպքն է», – մեկնաբանեց Հովհաննիսյանը:

Մեր հարցին՝ հիմա, երբ Սու-30-ներն արդեն տեսնում ենք կիրառության մեջ, կարո՞ղ ենք ասել, որ այս զորատեսակն արդեն ինտեգրվել է ՀՀ ԶՈՒ-ին, մասնագետը պատասխանեց. «Այո՛, Սու-30-ները ինտեգրված են»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում